Jump to content

Ջոն Թենիել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Թենիել
Ի ծնեանգլ.՝ John Tenniel
Ծնվել էփետրվարի 28, 1820(1820-02-28)[1][2][3][…]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել էփետրվարի 26, 1914(1914-02-26)[4][4][5][…] (93 տարեկան) կամ հունվարի 25, 1914(1914-01-25)[6] (93 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[7]
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, նկարազարդող, կոմիքսների արտիստ, գծանկարիչ և ծաղրանկարիչ
Թեմաներդեռահասական գրականություն[8]
Ուշագրավ աշխատանքներDropping the Pilot?
Պարգևներ
Ասպետ-բակալավր
 John Tenniel Վիքիպահեստում

Սեր Ջոն Թենիել (անգլ.՝ John Tenniel,փետրվարի 28, 1820(1820-02-28)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - փետրվարի 26, 1914(1914-02-26)[4][4][5][…] կամ հունվարի 25, 1914(1914-01-25)[6], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[7]) անգլիացի նկարիչ, ծաղրանկարիչ, Լուիս Քերոլի Ալիսը Հրաշքների աշխարհում և Ալիսը հայելու աշխարհում գրքերի առաջին նկարազարդողը, որի պատկերազարդումներն այսօր համարվում են կանոնական։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Թենիելը ծնվել է 1820 թվականի փետրվարի 28-ին Լոնդոնի կենտրոնական շրջանում՝ Կենսինգտոնում։ Եղել է ծագումով ֆրանսիացի հուգենոտ Ջոն Բատիստ Թենիելի երեք որդիներից կրտսերը։ Թենիել հայրը եղել է սուսերամարտի ուսուցիչ և ցանկացել է, որ իր որդին ընտրի ռազմական կարիերա։ Սակայն Ջոն Թենիելը մանկուց տարվել է գեղանկարչությամբ և նույնիսկ ընդունվել Գեղարվեստի թագավորական ակադեմիա, բայց շուտով լքել է այն՝ առանց ավարտելու։

1836 թվականին, Թենիելի աշխատանքը առաջին անգամ ցուցադրվել է գեղարվեստական ցուցահանդեսում՝ Սաֆֆոլկ-սթրիթ պատկերասրահում, ինչից հետո նա հինգ տարի պարբերաբար ցուցադրել է իր աշխատանքները Թագավորական ակադեմիայում։

1840 թվականին հոր հետ սուսերամարտի մարզման ժամանակ Թենիելը կորցրել է ձախ աչքի տեսողությունը։ Այդ դժբախտ պատահարից հետո հազվագյուտ բացառություններով դադարել է զբաղվել գեղանկարչությամբ և ամբողջությամբ կենտրոնացել է գրաֆիկայի վրա։

Նրա մոտ հատուկ հետաքրքրություն է առաջացրել գրքի պատկերազարդումը, և 1842 թվականին առաջին անգամ պատկերազարդել է Սեմյուել Հոլլի «Անգլիական բալլադների գրքի» առաջին հրատարակությանը։

1845 թվականին Թենիելը լորդերի պալատում մասնակցել է ֆրեսկոյի նկարների մրցույթի՝ ներկայացնելով «Արդարադատություն ոգին» կոմպոզիցիայի մոնումենտալ էսքիզը, որի բարձրությունը կազմել է 4.9 մետր։ Նախագիծը չի ընդունվել, սակայն երիտասարդ նկարիչը ստացել է 200 ֆունտ խրախուսական մրցանակ և ֆրեսկոյի պատվեր, որում պատկերել է Սուրբ Սեսիլիային՝ բանաստեղծ–դափնեկիր Ջոն Դրայդենի ստեղծագործությունից։

1850 թվականին դարձել է «Փանչ» ամսագրի մշտական ծաղրանկարիչը։ Թենիելի ծաղրանկարները հիացրել են երիտասարդ Ուինսթոն Չերչիլին։ Արդեն հասուն տարիքում իր «Ծաղրանկարներ և ծաղրանկարիչներ» հոդվածում Չերչիլը շարունակել է գրել Թենիելի աշխատանքների հանդեպ ունեցած իր հիացմունքի մասին։

1865 և 1872 թվականներին համապատասխանաբար ստեղծել է Ալիսը Հրաշքների աշխարհում և Ալիսը հայելու աշխարհում գրքերի պատկերազարդումները։

1893 թվականին Ջոն Թենիելը վարչապետ Ուիլյամ Գլադստոնի բարեհաճ վերաբերմունքի շնորհիվ ստացել է ասպետի տիտղոս։

1901 թվականին հեռացել է «Փանչ»-ից։

Սեր Ջոն Թենիելը մահացել է 1914 թվականի փետրվարի 25-ին՝ Լոնդոնում։

Նկարազարդություններ «Ալիսայի» համար

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալիսա (Թենիելի նկարը)

Թենիելը 1864 թվականին հանդիպել է Լյուիս Քերոլին, երբ «Ալիսան հրաշքների աշխարհում» գիրքն արդեն հանձնել էին հավաքագրելու։ Քերոլը ցանկացել է անձամբ պատկերել գիրքը, բայց նրա նկարչության տեխնիկան սիրողական մակարդակի վրա է եղել, ուստի հրատարակիչ Ալեքսանդր Մակմիլանը խորհուրդ է տվել դիմել Ջոն Թենիելին։ Տեքստը վերանայելուց հետո Թենիելը համաձայնել է նկարազարդել քառասուներկու պատկեր. Լյուիս Քերոլը հենց այդ քանակն է պահանջել։ Քերոլի պայմանն այն է եղել, որ նկարազարդումները լիովին համապատասխանեն իր սեփական տեսլականին, բայց Թենիելը, որն ի սկզբանե համաձայնեցվել է այդ պահանջի հետ, շուտով փոխում է իր միտքը և հանդես գալիս որպես գրքի ձևավորման կոնցեպցիայի լիակատար հեղինակ։

Թենիելի՝ որպես բրիտանական առաջատար երգիծական ամսագրի ծաղրանկարիչի գործն արտացոլվում էր 19-րդ դարի անգլիական քաղաքական գործիչների ներքո որոշ կերպարների ոճաբանության մեջ։ Նկարիչը պատկերել է Բրիտանիայի երկու խորհրդանիշներին՝ առյուծ և միաեղջյուր, որոնք նման են վարչապետ-պահպանողական Դիզրայելին և Գլադստոնին՝ լիբերալների առաջնորդին։ Թղթե կոստյումով տղամարդը, որը գնացքով երթևեկում է Ալիսայի հետ, Թենիելն նկարել է Բենջամին Դիզրեյլիի սեփական ծաղրանկարով, որը շուտով հրապարակվում է «Փանչ»-ում։

Թենիելի հետաքրքրությունը պարահանդեսային պարերի նկատմամբ՝ նույնպես ազդել է նկարազարդումների ստեղծման վրա։ Բազմաթիվ կերպարների կեցվածքները համապատասխանում են դասական բալետային դիրքերին։

Նաև Թենիելի պատկերազարդումներում եղել են տարբեր պատմական ակնարկներ։ Օրինակ՝ Մարգարիտա Մուլթաշը դարձել է դքսուհու նախատիպը, իսկ միջնադարի ոճին բնորոշ մարտական տեսարանների նկարագրումը ծաղրապատճենվել է «Ամբողջ թագավորական հեծելազորը, ամբողջ թագավորական բանակը» պատկերազարդումում։

Թենիելը ստեղծել է իր նկարազարդումների ուրվագծերը թղթի վրա, բայց գծագրերը նա անմիջականորեն պատրաստել է փայտե տախտակների վրա տոսախից։ Հրատարակիչ Ալեքսանդր Մաքմիլանը այն ժամանակվա Լոնդոնի լավագույն փորագրողներին՝ Դելզել եղբայրներին, հանձնարարել է տախտակները փորագրելու գործը։ Էդվարդ Դելզելը զբաղվել է ձևերը կտրելով։ Աշխատանքն ավարտելուց հետո նա խորհուրդ է տվել չփչացնել եզակի կլիշեները, նկարազարդումները տպագրելով փայտե ձևերից, այլ օգտագործել դրանց գալվանոպլաստիկ ձուլվածքները։ Պատճենները վերցվել են փորագրված ձևերից, որոնցից էլ տպագրվել է գրքի առաջին հրատարակությունը։

Սակայն ո՛չ Թենիելին և ո՛չ էլ Քերոլին տպագրությունների որակը չի գոհացրել։ Եվ «Ալիսան հրաշքների աշխարհում» առաջին հրատարակության ամբողջ տպաքանակը, բացառությամբ ազդանշանային պատճենների, ոչնչացվեցին։ Տպագրման ձևերից վերցվել են նոր ձուլվածքներ, իսկ հաջորդ 1866 թվականի տպաքանակը՝ դարձել է առաջին հրատարակությունը, որը վաճառքի է հանվել։

1870 թվականին Թենիելը սկսում է աշխատել Քերոլի նոր գրքի՝ «Ալիսան հայելու աշխարհում» գրքի նկարազարդումների վրա։ Այս աշխատանքը ևս ընթացել է Քերոլի հետ վեճերով։ Այսպիսով, օրինակ, Սպիտակ ասպետի կերպարը, որին Քերոլը համարել է իր alter ego-ն, ի վերջո դառնում է Թենիելի ոճավորված ինքնանկարը։ Նկարչի Բարմագլոտին պատկերած նկարը Քերոլը բավականին սարսափելի է համարել, բայց ընկերների հետ մի շարք խորհրդակցություններից հետո որոշվել է նկարը թողնել անփոփոխ, բայց գիրքի առջևի մասից հանել։

Բացի կերպարների վիզուալ պատկերներ ստեղծելուց, Թենիելը սկսում է զբաղվել գրքի խմբագրմամբ և առաջարկում է Քերոլին ամբողջովին հեռացնել «Կեղծամով կռունկը» գլուխը, որն էլ իսկապես հանվեց։

Քերոլի գրքերի բոլոր հետագա հրատարակություններում Թենիելի նկարազարդումները արտատպվել են առաջին հրատարակությունից, որտեղ պատկերի մանրամասները կրճատվել են՝ գալվանոպլաստիկական ձուլվածքների օգտագործման պատճառով։ 1988 թվականին Macmillan հրատարակչությունը հրատարակել է սահմանափակ տպագիր փորագրություններ, որոնք պատրաստված էին բնօրինակ փայտե ձևերից։ 250 տպաքանակով տպագրված այս հրատարակությունը Թենիելի նկարազարդումների առաջին և միակ հեղինակավոր հրատարակությունն էր՝ Լյուիս Քերոլի Ալիսայի արկածների վերաբերյալ երկերգության համար։

Հունական ծագում ունեցող ավստրալիացի լուսանկարիչ Պոլիքսենի Պապապետրան պատրաստել է «Հրաշքների երկիր» նկարների շարքը, որը հիմնված է Թենիելի «Ալիսան հրաշքների աշխարհում» նկարազարդումների հիման վրա, այս լուսանկարներում Ալիսայի դերը կատարում է Պապապետրայի դուստրը՝ Օլիմպիան, իսկ գեղատեսիլ նախապատկերները նկարել է ամուսինը՝ Ռոբերտ Նելսոնը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Թենիել» հոդվածին։